Ներքին Խնձորեսկում գործարկվել է նոր ոռոգման համակարգ

Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրում ավարտվել է նոր ոռոգման համակարգի կառուցումը, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։ Ծրագիրը համայնքապետարանը իրականացրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ:

Ծրագրի հիմնական բաղադրիչներն էին` նոր ջրագծի անցկացում, ջրի բաշխման կետերի տեղադրում, ոռոգման արդիական տեխնոլոգիաների կիրառում։

Նշվում է, որ ծրագիրը համայնքի գյուղատնտեսական արտադրության ծավալների ավելացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի. կբարձրանա հողօգտագործման արդյունավետությունը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների աճի հնարավորություն կստեղծվի։

«Այս ծրագիրը Ներքին Խնձորեսկի զարգացման ռազմավարության կարևոր բաղադրիչ է:

Նմանատիպ ծրագրերը նպաստում են գյուղական համայնքների կայունությանը և պարենային անվտանգության ամրապնդմանը»,- հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print