Ըստ մեղադրանքի՝ 2018-2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, բանակին մատակարարված անորակ հրթիռների գործով ավելի քան 2.2 մլրդ դրամի հափշտակություն և կեղծիք է կատարել:
ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, փոխել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ 15 մլն դրամի չափով։
Ըստ մեղադրանքի՝ 2018-2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, բանակին մատակարարված անորակ հրթիռների գործով ավելի քան 2.2 մլրդ դրամի հափշտակություն և կեղծիք է կատարել: Այս գործով մեղադրյալ են նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ ավելի հայտնի Պատրոն Դավո մականվամբ, ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ-ի երկու պաշտոնատար անձինք: