Սյունիքի մարզպետի տեղակալն ու սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանն այցելել են Կապանի ԲԿ

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու ՀՀ ԱԺ սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը երեկ այցելել են Կապանի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

ԲԿ-ի տնօրեն Արսեն Բաբայանի ուղեկցությամբ նրանք շրջել ու ծանոթացել են վերջին ամիսներին այստեղ իրականացված բարեփոխումներին ու արդիականացման գործընթացին, զրուցել բուժանձնակազմի հետ, բուժառուներին հարցեր ուղղել մատուցվող ծառայությունների որակի մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print