Կանադայի դեսպանը Կապանում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության թիմի հետ

Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները՝ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում, Կապանում հանդիպել է ԵՄ-ը դիտորդական առաքելության աշխատակիցներին։

«ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպեց ԵՄ դիտորդական առաքելության թիմին։ Վերջինս ՀՀ-ում Կանադայի դեսպանության հյուրերին հակիրճ ներկայացրեց ԵՄ առաքելության՝ տեղում իրականացվող աշխատանքը»,- ասվում է առաքելության «X»-ի էջում արված հրապարակման մեջ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print