Դոհայում Գազայի հարցով բանակցություններում կողմերն առաջընթաց են գրանցել. The Times of Israel

Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ Դոհայում կայացած բանակցությունների առաջին օրվա ընթացքում մասնակիցներն առաջընթաց են գրանցել։

Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ ընթացող բանակցությունների առաջին օրն անցել է «կառուցողական քննարկումներով», հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաները՝ հավելելով, որ որոշակի առաջընթաց է գրանցվել։

Այլ աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները երկրորդ օրը շարունակելու որոշումը ցույց է տալիս, որ կողմերը լուրջ են տրամադրված համաձայնության հասնելուն։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print