Օգոստոսի 16-ին Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Խաչիկ գյուղում հանդիպել եմ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի (որի շրջանակում քաղաքացիներին տրվում է մինչև 16 մլն դրամ աջակցություն՝ սեփական տուն կառուցելու համար) շահառուներին և տները կառուցող շինարարներին:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Կառավարության ներդրած ծրագրի շահառուից հետաքրքրվել եմ աշխատանքների ընթացքի մասին և ողջունել ընձեռված հնարավորությունից օգտվելու որոշումը: