Աֆրիկյան երկրներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք:
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) բարձրացրել է կապիկի ծաղկով վարակման ռիսկի մակարդակը՝ ցածրից՝ չափավորի։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգոստոսի 15-ին Շվեդիայում գրանցվել է հիվանդության առաջին դեպքը, իսկ հաջորդ օրը՝ Պակիստանում։
Ստոկհոլմում կայանող ECDC-ը հայտնել է, որ հնարավոր է Եվրոպա բերվեն նոր դեպքեր։ «Եվրոպայի եւ Աֆրիկայի միջեւ սերտ կապերի պատճառով մենք պետք է պատրաստ լինենք I խմբի ներկրված դեպքերի ավելացման»,- ասվում է ECDC տնօրեն Փամելա Ռենդի Վագների հայտարարության մեջ:
Աֆրիկյան երկրներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք: