Դպրոցի կահավորման և մարզագույքի ձեռքբերման գործում համայնքին աջակցել է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը՝ շուրջ 16 մլն ՀՀ դրամի ներդրմամբ։
Կապան քաղաքի օրվան նվիրված տոնական օրը նշանավորվել է նոր ստեղծված՝ «Կապանի բռնցքամարտի մասնագիտացված դպրոց» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությամբ:
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և դպրոցի տնօրեն Աշոտ Սադխյանը կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը՝ ազդարարել են դպրոցի պաշտոնական բացումը։
Ամբողջովին նոր ստեղծված և կառուցված դպրոցը հագեցած է անհրաժեշտ մարզագույքով, տեղադրված է պրոֆեսիոնալ ռինգ, ինչպես նաև ստեղծված են հարմարավետ պայմաններ, որտեղ իրենց մարզումներն արդյունավետ անցկացնելու հնարավորություն կունենան 8-18 տարեկան աղջիկներն ու տղաները՝ բացառապես անվճար հիմունքներով։
Կապանում նոր բռնցքամարտի դպրոց ունենալու նախաձեռնությունը համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանինն էր, որը կյանքի է կոչվել համայնքի բյուջեի միջոցներով՝ շուրջ 40 մլն ՀՀ դրամ։ Դպրոցի կահավորման և մարզագույքի ձեռքբերման գործում համայնքին աջակցել է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը՝ շուրջ 16 մլն ՀՀ դրամի ներդրմամբ։





