Կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը

Դելոնի մահվան մասին հայտնել են նրա երեք զավակները: Նշվում է, որ նա մահացել է ֆրանսիական Դուշի կոմունայի իր տանը:

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Դելոնը: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Monde պարբերականը:

Դելոնի մահվան մասին հայտնել են նրա երեք զավակները: Նշվում է, որ նա մահացել է ֆրանսիական Դուշի կոմունայի իր տանը:

Մոտ մեկ ամիս առաջ դերասանի դուստրը՝ Անուշկա Դելոնը, հրապարակել էր ծանր հիվանդ հոր լուսանկարը, որի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ և Ալցհեյմերի հիվանդություն:

Դուստրը հայտնել էր, որ լուսանկարներն արվել են հոր համաձայնությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print