Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, հիշատակելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանդիպումը ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանն ուղղված քաղաքական վճռականությունը։
Անդրադառնալով երկու երկրների մշակութային հարաբերությունների կարևորությանը՝ Մեհդի Սոբհանին զբոսաշրջությունն անվանել է այդ հարաբերությունների կարևորագույն մասը և ասել. «Այս ոլորտը կարող է մեծ ներդրում ունենալ երկու երկրների տնտեսական առաջընթացի և մարդկային կապերի մեջ»։
Նա նաև հավելել է. «Զբոսաշրջության ընդլայնումը երկրների անվտանգության արտացոլումն է, և զբոսաշրջիկները երկու երկրների խաղաղության, բարեկամության, անվտանգության և հանգստության սուրհանդակներն են»։
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի և Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ջանքերը՝ ուղղված հայ վարորդների անձնական մեքենայով Իրան ճամփորդելու դյուրացմանը և նշել. «Այս քայլն մեծացնում է ճամփորդության հաճույքը ուղևորների համար»։
Վերջում Մեհդի Սոբհանին, անդրադառնալով Իրանի զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի պատմությանն ու միջազգային կազմակերպություններին անդամակցությանը, հայկական կողմին կոչ է արել օգտվել այս մեծ կարողությունները։ Փոխըմբռնման այս հուշագիրը կարևոր քայլ է համարվում Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև զբոսաշրջության և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում և ակնկալվում է, որ դրական ազդեցություն կունենա երկու երկրների զբոսաշրջության ոլորտի վրա։