Օգոստոսի 20-ից 28-ը կանցկացվի Հայաստանի վետերանների առաջնություն

Օգոստոսի 20-ից 28-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի Հայաստանի վետերանների առաջնություն:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, առաջնությունը կանցկացվի 2 առանձին խմբերով՝ 50 տարեկանից բարձր (50+) մասնակիցներ և 65 տարեկանից բարձր (65+) մասնակիցներ։

Ժամակարգը՝ 60 րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print