Բլինքենը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ, իսկ օգոստոսի 20-ին կմեկնի Եգիպտոս:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելք կատարած այցի շրջանակներում ժամանել է Թել Ավիվ:
Ինչպես հաղորդում է «Reuters» -ը, Բլինքենն Իսրայել է ժամանել կրակի հնարավոր դադարեցման և Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ առաջիկա բանակցությունների նախաշեմին:
Բլինքենը օգոստոսի 19-ին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ, իսկ օգոստոսի 20-ին կմեկնի Եգիպտոս: