Կապանի, Գորիսի բժշկական կենտրոնների ֆինանսավորումը ավելանում է՝ շնորհիվ բարձր կատարողականի. Ավանեսյան

Պետական պատվերի տեղաբաշխումը չի կապվում սեփականության ձևին։ Այս մասին այսօր 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ Երեւանում կան խոշոր հիվանդանոցներ ու մասնավոր հիվանդանոցներ՝ պետական պատվերը տեղադրվում է՝ հաշվի առնելով նախորդ տարվա կատարողականի ցուցանիշները, ծառայությունները։

 Նա հայտարարեց, որ   վերջին տարիներին մարզային առողջապահական օղակը պետական պատվերի շեշտակի ավելացումներ է ունեցել, և այն հավելումները, որ մենք ունենում ենք, ըստ հնարավորության և ծառայությունների առկայության տեղաբաշխվում են նաև մարզայիններում։

մարզային բժշկական կենտրոնները հիմնականում պետական են ու պետպատվերի ավելացմամբ ֆինանսական վիճակի փոփոխություն է լինում. «Ե՛վ Կապանի, ե՛ւ Գորիսի բժշկական կենտրոնը հիանալի ցուցանիշներ են ցույց տալիս թե՛ նոր մասնագետների ներառմամբ, թե՛ նոր ծառայությունների ավելացմամբ ու քանի որ նրանք ավելի ու ավելի են կատարում իրենց ցուցանիշները, հաջորդ տարի համամասնորեն ավելանում է նրանց ֆինանսավորումը»:

ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը զարմացավ. «Ես երեւի սխալվում եմ, բայց ինձ թվում էր՝ պետպատվերը պիտի հիվանդի հետեւից գնա, ոչ թե հիվանդանոցը, բա այդ դեպքում այս քննարկումը անհասկանալի է սկսում թվալ: Ինձ հասնում է պետպատվեր, ես գնում եմ Գավառի հիվանդանոց, դա ի՛նձ է հասնում: Այդպե՞ս է, թե՞ կան այնուամենայնիվ ուղղորդումներ, որ այստեղ հասնում է պետպատվեր, այստեղ չի հասնում»:

Ավանեսյանը պատասխանեց, որ այո, պետպատվեր փոխհատուցումը իրականացվում է հիվանդի այցելած կենտրոնում ստացած ծառայության դիմաց, բայց ընդհանուր տարեկան սահմանաչափեր կան. «Դրա շրջանակներում նախորդ տարվա կատարողականներից ելնելով՝ այդ սահմանաչափը բաշխվում է՝ ըստ բժշկական կենտրոնների»,-նշել է նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print