Սյունեցի Ալեքս Սահակյանը չեմպիոն է դարձել

Կապանցի Ալեքս Սահակյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։ Նա ամբողջ առաջնության ընթացքում մնաց անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր: Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

«Շնորհավորում ենք Ալեքսին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3Auh3oW

Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ-ին, ում հետեւողական եւ երկարաժամկետ աջակցության արդյունքում Սյունեցի շախմատիստներն արդեն արձանագրում են շոշափելի արդյունքներ։

Շնորհավորում ենք Ալեքսի առաջին մարզիչ Ստեփան Խաչատրյանին եւ գործող մարզիչ Տիգրան Հարությունյանին այս հաջողության կապակացությամբ եւ մաղթում նորանոր հաջողություններ»,-ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print