Բենզինի գինը Հայաստանում շարունակում է թանկանալ

Հայաստանի բենզալցակայաններում այսօր բենզինի և դիզվառելիքի գները կրկին աճ են գրանցել։ Այս անգամ աճը կազմել է 10 դրամ և այս պահին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը կազմում է 500 դրամ, պրեմիումը՝ 540 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 530 դրամ։

Այսպիսով, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը թանկացել է շուրջ 210 դրամով։

Հիշեցնենք, որ բենզինի և դիզվառելիքի գների վերջին աճը տեղի էր ունեցել օրեր առաջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print