Որոնք են Կապույտ հազի ախտանշանները, ինչպե՞ս կանխարգելել

ՀՀ Առողջապահության նախարարությունը փաստեր է ներկայացրել Կապույտ հազի վերաբերյալ․ 

Կապույտ հազը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակ է: 1 հիվանդը կարող է վարակել 12-17 անձի: Կապույտ հազին բնորոշ է 3-ից 5 տարի պարբերականությամբ աշխուժացումը:

 Կապույտ հազով հիմնականում հիվանդանում են երեխաները: Առավել ծանր է ընթանում մինչև 6 ամսական, հատկապես` մինչև 2 ամսական երեխաների շրջանում:

 Կապույտ հազի ախտանշաններն են՝ ջերմություն, չոր, տանջող, նոպայաձև սպաստիկ հազ:

Հիվանդությանը բնորոշ բարդություններն են` թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ (ուղեղի ախտահարում), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։

 ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ՝

 ձեռքերի հաճախակի լվացում,

 ախտանշանների դեպքում՝ շփումների սահմանափակում,

 Կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է` ըստ ժամանակացույցի: Պատվաստումները սկսվում են 6 շաբաթականից: Խրախուսելի է նաև հղիների պատվաստումը՝ 27-36 շաբաթականում, քանի որ պատվաստվելով` հղին պաշտպանում է նորածնին՝ մինչև պատվաստման տարիքը:

 ԲՈՒԺՈՒՄ՝

Բժշկի նշանակմամբ հակաբիոտիկների կիրառում, որոնք առավել արդյունավետ են հիվանդության վաղ փուլում,

 պատվաստում, քանի որ կապույտ հազի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ Է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print