WITSA-ի (World Innovation, Technology and Services Alliance) ազգային փուլի մրցույթի արդյունքում ներկայացված 9 ստարտափներից 2-ը՝ Text’nPayMe և AllClean-ը, բացառիկ հնարավորություն են ստացել ներկայացնելու Հայաստանը համաշխարհային գավաթի ընթացքում և ցուցադրելու իրենց նորարարական լուծումները:
WITSA World Cup միջազգային մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական փուլի ժյուրիի կազմում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Yandex-ի նոր պրոդուկտների գծով տնօրեն Դմիտրի Ստեփանովը, 10web․io-ի զարգացման տնօրեն Սոնա Մամյանը, IMAST-ի հիմնադիր և AI9-ի համահիմնադիր Հայկ Հայրապետյանը։
Գավաթի մրցանակաբաշխությունը (#WITSA World Cup (#WWC), որին մասնակցում է 32 ստարտափ 16 երկրներից, տեղի կունենա 2024թ. հոկտեմբերի 4-7-ը Երևանում՝ #WCIT2024/#DigiTec-ի շրջանակներում: