Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրանյութի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, խուլիգանության՝ 3, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը չարաշահելու, զորակոչից խուսափելու, անձին հետամտելու, ինքնավնասման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու սառը զենք հայտնաբերելու՝ 2-ական, մարդու առևանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, սահմանն ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության, քրեակատարողական հիմնարկում արգելված իրեր կամ առարկաներ պահելու, հողը փչացնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և շորթման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։