Մահակով խաղաղություն չի հաստատվում

Հարեւան երկիրը շարունակում է գործել ուժի սպառնալիքի դիրքերից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտնելով, որ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, իբր, «հրետանային զինատեսակներից գնդակոծել են» Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը նախընտրում է շրջանցել «հայ-ադրբեջանական սահման» ձեւակերպումը։

Այս պահին Ադրբեջանի թիրախավորման տակ բռնազավթված Քարվաճառից դեպի Սոթք-Վարդենիս եւ Ջերմուկ ուղղություններն են։ Մինչ այս ուղղությամբ Ադրբեջանը սադրանքների համար հող է նախապատրաստում, Իրանի կողմից կոշտ հայտարարությունները որոշակի խմբագրումներ են մտցրել հարավային ուղղությամբ, որտեղ իրականացնում են վարժանքներ։ Այս օրերին Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժություններ են անցկացվում հարավային սահմանների մոտ գտնվող տարածքներում, որոնք գլխավորում է հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոեւը։ Վերջինս աչքի էր ընկել Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Զորավարժություններում կատարվող առաջադրանքները հստակ ցույց են տալիս այն հիմնական թիրախներն ու խնդիրները, որոնք նախատեսում է իրականացնել Ադրբեջանն Իրանի հետ սահմանին հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում։ Հատկանշական է, որ այս օրերին ակտիվ փոխայցելություններ են տեղի ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտոնյաների կողմից։ Դա մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե ադրբեջանական ռազմաքաղաքական գիծը որքան սերտորեն է փոխկապակցված եւ պայմանավորված թուրքական շահերով ու ծրագրերով։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print