Վարչապետը Երասխում հետևել է սուբվենցիոն ծրագրով մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Երասխում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծրագրի ընդհանուր արժեքը 173 մլն դրամ է, որից շուրջ 113 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:

Համայնքի մասնակցությունը 15% չափով է, իսկ մասնավորինը 20%՝ ավելի քան 34 մլն։

Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- գրել է Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print