Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սանսկի Մոստ քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է սպանվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Տեղի ոստիկանությունից «Ազատության»-ը հայտնել են, որ հարձակվողը դպրոցի աշխատակից է, հրացանով կրակել է դպրոցի ևս երեք աշխատակցի վրա։
Աշակերտների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան, զոհերի թվում է դպրոցի տնօրենը։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի ժամանակ հարձակվողը փորձել է ինքնասպան լինել, սակայն չի հաջողվել, նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բանյա Լուկայի համալսարանական հիվանդանոց։