«Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ օգոստոսի 21-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։
«Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել հուլիսի 23-ից, մյուսը՝ օգոստոսի 9-ից։ Պատճառն անհամաձայնությունն է իրենց առաջադրված մեղադրանքի հետ։ Դատապարտյալներից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 14-ից, մյուս դատապարտյալը՝ օգոստոսի 16-ից, պատճառը նրանց առողջական խնդիրներն են »,- ասել է Նավիկյանը՝ հավելելով, որ հացադուլ հայտարարածների հետ պարբերաբար տարվում են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի բացասական հետևանքների, իրենց կողմից ներկայացված հարցերը համապատասխան իրավական ընթացակարգերով լուծելու վերաբերյալ։