Իրանի ԶՈւ ԳՇ-ն հերքել է Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին հայտարարությունները

«ԶԼՄ-ները պետք է զգուշությամբ հրապարակեն պաշտպանության, անվտանգության և իրավակարգի վերաբերվող նորությունները՝ համակարգելով իրենց գործողությունները այս կենտրոնի հետ, ճշգրտությունը չզոհաբերեն հանուն արագության և թշնամիների կողմից չարախոսությունների առիթ չտան»։

Իրանի ԶՈւ ԳՇ-ն Tasnim գործակալության միջոցով հերքել է Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Fars գործակալության հրապարակման մեջ տեղ գտած պատճառները։

Fars գործակալությունն այն որակել էր դժբախտ պատահար և նշել, որ ըստ հետաքննության արդյունքների՝ ուղևորների թիվը գերազանցել է սահմանաչափը, ուղղաթիռը չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախլապատ պայմաններում բախվել է սարին։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այս հայտարարությունն՝ այն համարելով «կեղծ» ու հերքելով նաև ուղղաթիռում ուղևորների թվի հետ կապված հայտարարությունը։
«Այն, ինչ ասվում է այս լրատվական գործակալության հաղորդման մեջ, հիմնովին սխալ է:

ԶԼՄ-ները պետք է զգուշությամբ հրապարակեն պաշտպանության, անվտանգության և իրավակարգի վերաբերվող նորությունները՝ համակարգելով իրենց գործողությունները այս կենտրոնի հետ, ճշգրտությունը չզոհաբերեն հանուն արագության և թշնամիների կողմից չարախոսությունների առիթ չտան»,- ասվում է Tasnim գործակալության հրապարակման մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print