Օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 7895 անձ․ ՄՍԾ

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) ներկայացրել է Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը 2024թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ.

▪️ ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 61.6 հազար մարդ,

▫️ ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 53.7 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով,

▪️ ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 18.8 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 7490 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 779-ը նոր ստեղծված աշխատատեղ է,

▫️ Աշխատանքի է տեղավորվել 7895 աշխատանք փնտրող (4515-ը՝ կին, 1744-ը՝ երիտասարդ, 91-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ),

▪️ Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 13377 գործազուրկի կարգավիճակը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print