Փաստահավաք խումբ կստեղծվի 1991-2023թթ․ իրադարձություններն ուսումնասիրելու համար

Կառավարությունն առաջարկում է Հանրային խորհրդի կազմում փաստահավաք խումբ ստեղծել։ Վերջինս զբաղվելու է 1991թ. սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների, մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմամբ, ուսումնասիրմամբ ու հաշվառմամբ։ Ըստ նախագծի՝ ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝ 

ա. համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում,

բ. հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, 

գ. հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ, 

դ. անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ, 

ե. ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,

զ. հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքեր:

Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո գործող Հանրային խորհուրդը պետք է ցրվի և նորը ձևավորվի, որն էլ իր կազմում ստեղծելու է փաստահավաք խումբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print