Հրդեհ «Կովկաս» նավահանգստում. հայտարարվել է բարդության երրորդ աստիճան

«Կովկաս» նավահանգստում բռնկված հրդեհը բարդության երրորդ աստիճան է ստացել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Այսօր Կիևի ռեժիմը հարձակում է գործել «Կովկաս» նավահանգստում գտնվող լաստանավի վրա, որը բեռնված է եղել վառելիքային ցիստեռններով։ Տեղում աշխատում են արտակարգ և հատուկ ծառայությունները: Վառելանյութով և քսանյութերով ցիստեռնների հրդեհը մարելու նպատակով ուղարկվել է հրշեջ գնացք:

Տեմրյուկի շրջանի ղեկավար Ֆյոդոր Բաբենկովի տվյալներով՝ լաստանավում 30 ցիստեռն է եղել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print