Օգոստոսի 20-ին Կանադայի դեսպան Անահիտ Հարությունյանն ընդունել է Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության նորանշանակ նախագահ Ջեյմի Փիթֆիլդին։
Հանդիպմանը մասնակցել է նաև նույն կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։
«Անդրադարձ կատարվեց կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրին, որն ուղղված է ԱԺ կարողությունների զարգացմանը»,- ասված է Կանադայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։