«Հոնդայիի» 37-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի պարեկները օգոստոսի 22-ին Շոպրոնի փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից «Հոնդայի» մակնիշի մեքենայի վարորդի մոտ նկատել են տարօրինակ վարքագիծ: Պարեկների հարցին վարորդը պատասխանել է, որ օգտագործել է շոկո տեսակի թմրանյութ: Նաև հայտնել է, որ թմրանյութի մի մասը, ինչպես նաև 6 սրվակ մեթադոն տեսակի թմրամիջոց մեքենայում են:
«Հոնդայիի» 37-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: