Հեղեղումներ Հնդկաստանում և Բանգլադեշում. զոհերի թիվը հասել է 30-ի

Ջրհեղեղներն առավել մեծ վնաս են պատճառել Հնդկաստանի հյուսիսարևելքին և հարևան արևելյան  Բանգլադեշի տարածաշրջանին, ինչի հետևանքով  այս շաբաթների ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 30-ի, հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ուրբաթ օրը Բանգլադեշի շատ շրջաններում անձրևները դադարել են, և Դաքքայի օդերևութաբանները հայտնել են, որ որոշ շրջաններում ջուրը սկսել է իջնել, սակայն հեղեղումը դեռ կմնա մի քանի օր:

Հնդկաստանի Տրիպուրա նահանգում վերջին 24 ժամում զոհվել է ևս ութ մարդ, ինչի հետևանքով  երկուշաբթի օրվանից զոհերի թիվը հասել է 19-ի, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տարերային աղետների պայքարի վարչության ներկայացուցչին։

Բանգլադեշում վերջին 24 ժամվա ընթացքում ևս յոթ մարդ է զոհվել, հայտնում է Khon TV-ն։

Բանգլադեշի BRAC ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ շուրջ 3 միլիոն մարդ դժվարին դրության մեջ է հայտնվել, քանի որ ջրի սրընթաց հոսանքը հեղեղել է գյուղատնտեսական հողերի հսկայական տարածքներ՝ ոչնչացնելով ապրուստի միջոցները, տները և ցանքերը: Շատերը մնացել են առանց էլեկտրականության, սննդի և ջրի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print