Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պաշտոնապես նոր դաշնակից է ձեռք բերել

Ադրբեջանն ու Ուզբեկստանն այսօր պաշտոնապես դաշնակիցներ դարձան։ Դրա մասին, ըստ տեղական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  

«Այսօր մենք պաշտոնապես դաշնակիցներ դարձանք։ Դաշնակիցային հարաբերությունների մասին պայմանագիրը միջազգային ամենաբարձր փաստաթուղթն է, որը կարող են ստորագրել երկու երկրներ։

Սա կարևորագույն արտաքին քաղաքական քայլ է, որը կորոշի մեր հարաբերությունները և, մեծ հաշվով՝ նաև տարածաշրջանային քաղաքականությունը հետագա բոլոր տարիների համար»,- հայտարարել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print