Քաջարանի համայնքապետն ընդունել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ առաջապահ խմբի դիվանագետներին

Օգոստոսի 21-ին Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի դիվանագետները Սյունիքում Ռուսական տան նախագծերի համակարգող Լ.Ա. Աղախանյանի հետ հանդիպեցին Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ: Այս մասին hայտնում են Ռուսական տան մամուլի ծառայությունից։

Զրույցի ընթացքում խմբի ղեկավար Ս.Ա. Չաշիխինը խոսեց տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև առաջիկա միջոցառումների մասին, դրանց մասնակցելու հրավիրեց Քաջարանի ներկայացուցիչներին: 

Համայնքի ղեկավարը հետաքրքրություն է հայտնել մշակութային և հումանիտար ակցիաների անցկացման համար քաղաքի հարթակների գործարկման հարցում, շեշտադրումներ է դրել Ռուսաստանի քաղաքների հետ միջհամայնքային կապերի զարգացման ուղղությամբ: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի սկզբին հանդիպում անցկացնել Քաջարանի երիտասարդների և հասարակության ներկայացուցիչների հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print