Խոշոր հրդեհ դիզվառելիքի պահեստում

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը արդեն 30 րոպե է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկաներից ժամանած հրշեջները պայքարում են Այնթափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող բենզալցակայանների տարածքում առաջացած կրակի դեմ: 

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից: Տեղում է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, օգնություն ցուցաբերեն:  Ըստ նախնական տեղեկությունների՝ այս պահին տուժածներ չկան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print