Ֆրանսիայում երկարաձգվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանքը. այս մասին հայտնում է AFP-ն։
Կալանքը կարող է առավելագույնը տևել 96 ժամ, որից հետո դատավորը պետք է կա՛մ ազատի նրան, կա՛մ մեղադրանք առաջադրի։
Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի արվարձանների Լե Բուրժե օդանավակայանում, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել շաբաթ երեկոյան մասնավոր ինքնաթիռից դուրս գալու ժամանակ, ինքնաթիռը ժամանել է Ադրբեջանից։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է հանրապետության անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։