Նշենք, որ վերջին անգամ կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում պահվող անձանց հետ հանդիպել էին հուլիսին։
ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։
Նշենք, որ վերջին անգամ կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում պահվող անձանց հետ հանդիպել էին հուլիսին։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։