Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել էին բանակցություններ վարել. Le Monde

Ֆրանսիական Le Monde-ը գրում է, որ Ուկրաինան և ՌԴ-ն Քաթարի միջնորդությամբ օգոստոսի սկզբին պայմանավորվել էին բանակցություններ վարել Դոհայում, որպեսզի այլևս հարվածներ չհասցնեն էներգետիկ ենթակառուցվածքներին։ Սակայն Մոսկվան Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո չեղարկել է պայմանավորվածությունը:

«Գաղափարն առաջացել է հունիսի կեսերին՝ Շվեյցարիայում կայացած Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովից հետո։ Քաթարն առաջարկել է բանակցություններ վարել էներգետիկայի շուրջ, որին Ռուսաստանը և Ուկրաինան կմասնակցեն կոնկրետ, շոշափելի արդյունքների համար: Սակայն վերջին սրացումը (ուկրաինական ներխուժումը Կուրսկ) խափանեց այդ որոշումը»,- ասել է Le Monde-ի դիվանագիտական աղբյուրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print