Մինչև տարեվերջ դեռ 2563 էլեկտրամոբիլ կարելի է ներմուծել առանց մաքսատուրքի

Հայաստանի քաղաքացիներն օգոստոսի 1-ի դրությամբ դեռ 2563 էլեկտրամոբիլ էլ կարող են ներմուծել, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառման պայմանով, ընդհանուր առմամբ, 2024 թվականին կարելի է ներմուծել էլեկտրական շարժիչով 7400 տրանսպորտային միջոց։

Հիշեցնենք, որ  2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում երրորդ երկրներից ՀՀ փաստացի ներմուծված (հայտարարագրված) տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ, հրապարակվում է ՊԵԿ պաշտոնական կայք էջի «Մաքսայի վիճակագրություն» բաժնի «Հաշվետվություն 3-րդ երկրներից ՀՀ ներմուծված էլեկտրաշարժիչով որոշ տրանսպորտային միջոցների վերաբերյալ» ենթաբաժնում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print