Անգլիայի Լիվերպուլ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
Հայ մարզիկը լավագույնը ճանաչվեց հենացատկ վարժությունում՝ 15,050 միավոր գրանցելով։
Հավելենք, որ Արթուր Դավթյանը միակն է անկախ Հայաստանի պատմության մեջ, ով աշխարհի առաջնության չեմպիոն է հռչակվել։
Մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ այս աշխարհի առաջնությունը ռեկորդային էր և մասնակիցների քանակով (5), և եզրափակիչ անցած մարզիկների քանակով (4), և մեդալ նվաճած մարզիկների քանակով (2):
Հիշեցնենք, որ նախօրեին ունեցանք կրկնակի բրոնզե մեդալակիր՝ հանձինս Հարություն Մարդինյանի (նժույգ թափեր), Արթուր Ավետիսյան զբաղեցրեց 4- րդ, Վահագն Դավթյանը 6- րդ հորիզոնականները (օղակներ), իսկ Գագիկ Խաչիկյանը չհաղթահարեց որակավորման փուլը: