Ստամբուլում գողացել են հայկական եկեղեցու խաչը

Օգոստոսի 24-ին գողացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նրան «տաճարից գողություն» անելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print