Առուշ Առուշանյանի բողոքը վարույթ է ընդունվել

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բողոքը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ, հայտնում է դատական դեպարտամենտը։

Գորիսի ավագանին մերժել է Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու Պրոբացիայի ծառայության պահանջը

Նիստը տեղի է ունենալու գրավոր ընթացակարգով, քննելու է դատավոր Գոռ Գասպարյանը: 

Հիշեցնենք՝ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան քաղաքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու համար: Իսկ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում էր ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print