Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է

Դատարանը մասնակի բավարարել է քաղբանտարկյալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքները և կրճատել է Աշոտյանի կալանքի ժամկետը։ Այդ մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,- գրել է փաստաբանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print