Այսօր ՀՀ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել կառավարական ամառանոցների մոտ։ Տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից
Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է, որ Երևանի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,-նշվում է հաղորդագրության մեջ։