«Չվացուցակին կարող եք ծանոթանալ մեր www.railway.am կայքում, տոմսերը կարող եք ձեռք բերել Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր կայարանների տոմսարկղերում և առցանց»,–ասված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 3-ից կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Ինչպես հայտնում են ՀԵԿ–ից, գնացքը Երևանից կմեկնի ամսվա կենտ օրերին, իսկ Թբիլիսիից`ամսվա զույգ օրերին:
«Չվացուցակին կարող եք ծանոթանալ մեր www.railway.am կայքում, տոմսերը կարող եք ձեռք բերել Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր կայարանների տոմսարկղերում և առցանց»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է նաև, որ Երևան-Բաթումի-Երևան գնացքը աշխատում է առանց չվացուցակի փոփոխության մինչև 01․10․2024–ը։
ՀԿԵ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 14-ից վերականգնվել է Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, որը խաթարվել էր մայիսի 26-ի ավերիչ ջրհեղեղի հետևանքով երկաթգծի ավելի քան 2 կմ հատվածի վնասվելու պատճառով: