Հայաստանի պարալիմպիկ հավաքական թիմը ժամանել է Փարիզ, որտեղ կմասնակցի ամառային Պարալիմպիկ խաղերին։
Հայաստանի մարզիկներին օդանավակայանում աղուհացով են դիմավորել ֆրանսահայերը։
Փարիզի ամառային Պարալիմպիկ խաղերում Հայաստանը կունենա երեք մասնակից․ Գրետա Վարդանյան (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյան (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյան (գնդի հրում)։
Փարիզի Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 11-ը։
Օգոստոսի 30
Սարգիս Ստեփանյան – F55 գնդի հրում
Սեպտեմբերի 4
Սմբատ Կարապետյան – T54 sայլակավազք
Սեպտեմբերի 6
Գրետա Վարդանյան – պարածանրամարտ, 61 քաշային կարգ