ԿԲ-ն նախնական համաձայնություն է տվել «Արդշինբանկ»-ի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:

Խորհուրդը հաստատել է նաև «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (3-րդ եռամսյակ 2023 թվական – 2-րդ եռամսյակ 2024 թվական)»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print