Տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությանն այս անգամ ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը: Այն անցակցվեց Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում: Առաջին անգամ կազմակերպվել էր նաև կրթական էքսպո: Խորհրդակցությանը մասնակցում էին այն տնօրենները, տեղակալները, ուսուցիչներն և խմբավարները, ովքեր հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնն են ճանաչվել : Նրանք գործընկերներին են ներկայացրել իրենց հաջողված փորձը: Տիգրանուհի Բադալյանն է պատմում:
