Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը շարունակում են կապ պահպանել միմյանց հետ և փոխանակել տվյալներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
«Մեր հետախուզական ծառայությունների՝ ՌԴ ԱՀԾ-ի և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն պաշտոնական ներկայացուցիչները աշխատում են ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Մոսկվայում: Առնվազն համեստ տեղեկատվության փոխանակում կա։ Նման շփումը կա և պահպանվում է։ Եվ դա լավ է», – ասել է Նարիշկինը:
Մայիսին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը ղեկավարը չի բացառել մոտ ապագայում ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի հետ շփումները։