Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ Պրոբացիայի ծառայության մերժվել է

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության մերժվել է, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ 

Առուշանյանը դիմել էր դատարան՝ դժգոհելով պրոբացիայի ծառայության գործողությունների ոչ իրավաչափությունից։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում էր ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով։

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print