Օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Ըստ նրա՝ Կնյազյանի ինքնազգացողությունը վատացել է օգոստոսի 26-ին, կանչվել է շտապօգնություն, ժամը 19։35-ի սահմաններում անձնակազմը արձանագրել է Կնյազյանի մահը:
«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:
Հիշեցնենք՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվել է հեղափոխությունից հետո ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա: