Կրթական և մարզական ենթակառուցվածքների ապահովման համար պետբյուջեից միջոցներ կտրամադրվեն

Մասնավորապես՝ համապատասխան գումար է հատկացվել 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների կառուցման համար, որոնցից 2-ը՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, 3-ը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, 2-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, 3-ը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

ՀՀ Կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 241 մլն 520 հազար դրամ գումարի չափով:

Գումարը կուղղվի կրթական և մարզական որոշ հաստատությունների ու ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների կատարմանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և գույքով ապահովմանը:

Մասնավորապես՝ համապատասխան գումար է հատկացվել 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների կառուցման համար, որոնցից 2-ը՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, 3-ը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, 2-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, 3-ը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

Որոշմամբ գումար է հատկացվել նաև Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի նոր շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Որոշման շրջանակում կատարվել է վերաբաշխում Լոռու մարզի Օձունի մարզաառողջարանային կենտրոնի գույքով ապահովման համար։ Կենտրոնը կառուցվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print