Կփոխհատուցվե՞ն արդյոք Երևանի կենտրոնի բաժանորդները հոսաքազրկումների համար

«Երևան-1» ՀԷԿ-ի վթարը ֆորս-մաժոր համարելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Արշակյանը։

Նրա խոսքով՝ այնտեղ, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումները գերազանցում են սահմանված նորման (քաղաքներում՝ 4 ժամ, գյուղերում՝ 8 ժամ), ընկերությունը փոխհատուցում է վճարում։

«Այնտեղ, որտեղ անջատումները տեղի են ունեցել ոչ մեր մեղքով, լիազոր մարմինները պետք է որոշեն՝ դրանք համարե՞լ ֆորս-մաժոր, թե՞ ոչ։ Ձեր նշած դեպքի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, հարցը քննարկվում է», – հավելեց Արշակյանը։

Նշենք, որ «Երևան-1» ՀԷԿ-ի վթարը տեղի է ունեցել հուլիսի 6-ին: Դրանից հետո հաճախակի են դարձել անջատումները մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։

«Միջազգային էներգետիկ կորպորացիան» վերանորոգում է իրականացնում հենց կայանում, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կայանի հետ կապված էլեկտրահաղորդման գծերն է նորոգում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print